|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն, ըստ Yerkir.am-ի, գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Նա նշել է.
Դե քանի որ այս տարածաշրջանում գործված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում և այստեղ չի վերահստատվում արդարությունը, դրա համար էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։
Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»:
Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձևը: