Տեղեկացրեցինք, որ Կ. Պոլսում հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարի 52-րդ օրը պայքարողները բողոքի երթ են անցկացրել` պահանջելով հայկական որբանոցի վերադարձը:
Բողոքի երթին մասնակցել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը, ով հայտարարությամբ է հանդես եկել: Նա ասել է, որ հայկական որբանոցն անհապաղ պետք է վերադարձվի հայ ժողովրդին, և շարունակվելու է հայկական կոտորածից հետո սկսված` մեր 100-ամյա պայքարը:
Նշելով, որ, հայկական որբանոցը խլելով, պետությունը մեկ անգամ ևս կողմնակիորեն ապացուցեց, որ հայկական կոտորած եղել է, Փայլանն ասել է. «Առերեսվելու ենք իրագործված բոլոր կոտորածների` Ռոժավայի, Հրանտ Դինքի սպանության հետ»: