Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մուշում, Համշենում հարյուրավոր մահմեդական հայեր կան: Թուրքիայի հայերը, դժբախտաբար, դարձյալ վախի մեջ են, դարձյալ անձայն են մնացել. Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում ասաց Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
«Լուռ մնալը, սակայն, դեռ ապահովության երաշխիք չէ: Անձայն մնալը հանգիստ մնալ չէ, դու չես կարող հանգիստ մնալ ազգայնամոլների մեջ: Դրա համար, եթե ազգայնականները վրադ կուգան, պետք է պատասխանես: Եթե անձայն մնաս, ազգայնականներն ավելի վրադ կուգան»,- ասաց նա:
Փայլանը նշեց նաև, որ Հայաստան է եկել` նոր ճանապարհ գտնելու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու: «Ազգայնականներն ուժ ունեն, բայց եթե մենք ասենք, որ թուրքը թուրք է, նրանք էլ կասեն՝ հայը հայ է, քուրդը քուրդ է։ Եթե այս տեսակ ազգայնական մտածողություններն ուժ ունենան, մենք ինչպե՞ս պետք է արդարության համար ուժ ունենանք։ Հայաստան-Թուրքիա կամուրջը նորից շինելու համար եմ այստեղ։ Գիտեմ, որ դժվար է, բայց դրա համար ճանապարհ պետք է գտնենք»,- ասաց նա։