|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան էջում անդրադարձել է երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին:
«Հայոց ցեղասպանությունը տասնյակ խորհրդարաններից հետո ԱՄՆ Կոնգրեսն էլ ճանաչեց: Երկիրս հայ ժողովրդի մեծ աղետը 105 տարի է՝ ժխտում է, այդ իսկ պատճառով մեր ցավը դարձել է այլ երկրների խորհրդարանների թեման: Հայ ժողովրդի վերքն ապաքինելու հնարավորություն ունեցող միակ խորհրդարանը Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»,- գրել է նա: