|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
1966 թվական, աշուն: Հայաստանի գրողների միության հինգերորդ համագումարի ամբիոնին է վրաց պատվիրակության ղեկավար, բազմավաստակ գրող Կոնստանտինե Գամսախուրդիան.
- Մեր երկու ժողովուրդները նման են իրար, ինչպես նման են մեր պատմությունները, մեր ճակատագրերը, մեր բնությունները: Նույնն են նաև մեր թշնամիները: Ես հին, գերազանց հրետանավոր եմ: Աստված մի արասցե, եթե մեր հին թշնամին հարձակվի հայոց հողի վրա, ես կբարձրանամ ի պաշտպանություն մեր եղբայրների: Մի՛ վախեցեք, չեմ վրիպի…
Եվ այնուհետև.
- Անդրկովկասում ապրում են երեք ժողովուրդներ՝ հայեր, վրացիներ և… հայեր: Ես կրկնում եմ՝ Անդրկովկասում ապրում են երեք ժողովուրդներ՝ վրացիներ, հայեր և… վրացիներ:
Նրա այս խոսքից հետո, ինչպես սպասվում էր, ադրբեջանցիները թողնում են համագումարի դահլիճը: