Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսահակյանի տան վրա ՊԱԿ-ը դրել էր իր գործակալը, որ հետևի ելումուտ անողներին, և ի՜նչ իմանաս, թե էլ ինչ է հետաքրքրել այդ սարսափելի հիմնարկությանը: Բայց այս դեպքը կատարվել է 1955-ին, բանաստեղծի ծննդյան 80-ամյակի օրերին: Ավետիք Իսահակյանի օջախում հյուրընկալվում են սփյուռքահայ գործիչներ, գրողներ: Այգում ծխում են խորովածն ու քյաբաբը: Մաղում է աշնանային սառն ու մանր անձրևը: Իսկ ՊԱԿ-ի աշխատակիցը, փողոցի անկյունում կանգնած, հսկում է ելումուտ անողներին՝ աշխատելով բաց չթողնել ոչ մեկին, այնպես, որ հավքն իր թևով, օձն իր պորտով անկարող է առանց իրեն մատնելու թափանցել մեծ բանաստեղծի բնակարանը: Ահա այդ պահին կատարվում է մի զարմանալի երևույթ, որի համար էլ, ասում են, հիմնարկի բծախնդիր ղեկավարները ստիպված են եղել հանել իրենց դիտորդ գործակալին: Բացվում է Վարպետի տան շքամուտքի դուռը, և, խորովածը լավաշի մեջ փաթաթած, Վարպետը դուրս է գալիս ու ուղղվում դեպի գործակալը: Մոտենում է և մեկնում խորովածը լրտեսին.
- Վերցրու, տղա՛ս, տեսնում եմ այս ցուրտ ու թաց օրով չարչարվում ես, մի՛ քաշվիր, վերցրո՛ւ…
Շարունակելի