|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Չգիտեմ՝ վավերական փաստ է, եղելություն, թե՝ ժողովրդական ստեղծագործություն, սակայն միշտ պատմվում է՝ առաջացնելով լսողների բարի ծիծաղը:
Դերենիկ Դեմիրճյանը մի քանի անգամ, նույնիսկ անառիթ, գլուխ է գովել Իսահակյանի մոտ իր չթառամող առնականության, իր սիրային արկածների մասին՝ շարժելով կենսասեր Վարպետի նախանձը, որի վերահաս ծերությունն արդեն զսպանակելիս է եղել բանաստեղծի սիրային բռնկումներն ու եռանդը: Եվ բանաստեղծը ճարահատյալ դիմել է բժշկին՝ խնդրելով վերականգնել ձեռքից գնացած իր առնականությունը: Բժիշկն օրորել է գլուխը թերահավատորեն.
- Ուշ է, Վարպետ, ո՜ւշ է…
- Ինչո՞ւ Դերենիկ Դեմիրճյանի համար ուշ չէ, որ մենք հասակակիցներ ենք, բայց նա տակավին ջահել է, կայտառ…
- Ո՞վ է ասում,- հարցնում է բժիշկը:
- Ինքը, ինքն է ասում…
- Դու էլ ասա,- ժպտում է բժիշկը:
Շարունակելի