Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած որոշ «հեռատես» մարդկանց հորդորներին, թե Շիրազին Թիֆլիս՝ սայաթնովյան վարդատոնին տանելը կարող է «գլխացավաք» դառնալ, ես (գրող Մկրտիչ Սարգսյան- խմբ.) բանի տեղ չդրի և երեք տարի անընդմեջ նրան ընգրկում էի Թիֆլիս մեկնող պատվիրակության կազմում: Իսկ Շիրազը ոչ միայն գլխացավանք չէր դառնում, այլև զարդարում էր մեր պատվիրակությունը: Նրա ելույթները, քիչ է պատկերավոր ասելը, իմաստուն էին՝ թաթախված հայ-վրացական բարեկամությամբ: Էլ չեմ խոսում նրա ժողովրդականությունից, որ, երբ երևում էր, Թիֆլիսի հայ և վրացի հասրակությունը ալիքվում էր ծովի նման:
Իր ելույթի հաջողությանը եթե կասկածեր.
- Հլը ընձի ըսա, վրացիներն ընձնեն լավ կամ ընձի չափ մեծության բանաստեղծ ունի՞ն…
- Քեզնից լավ դժվար թե ունենան, բայց քեզ պես բանաստեղծ ունեն…
- Յա՜…, էդ ո՞ր մեկն է, ըսա…
- Իոսեբ Նոնեշվիլին… Չգիտեմ՝ քեզնից մեծ, թե՝ փոքր, բայց քեզ նման ժողովրդական է, վրացիների սիրելին, այնպես որ՝ սիրելի՛ Շիրազ, պատրաստվիր նրա հետ մեջլիս մտնելու…
- Լավ կըսես, Մկրտի՛չ, դու ընձի համոզե, որ էն ընձնեն մեծ բանաստեղծ է, որ կատաղեմ, նախանձեմ ու ինքս ընձի և հետո նրան գերազանցեմ…
Իսկապես, մեջլիսը կայացավ: Շիրազն իսկապես իր մրցակից ընկերոջը հաղթեց: Ինքն էլ դա զգաց ժողովրդի անզուսպ ցնծությունից: Երեխայի նման ուրախացավ.
- Սազ որ ունենար, պտի ընձի տար, չէ՜… Հաղթե՜լ եմ…
Հետո կատարվեց ավելի հետաքրքիր միջադեպ: Իջնում էինք ամբիոնից, ժողովուրդը բացեց կենդանի միջանցք, որով քայլեցինք դեպի մեքենաները: Սուրբ Գևորգի պարսպի դռանն անակնկալ կերպով հայտնվեց կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը և խոնարհվեց Շիրազին: Համբուրեց բանաստեղծի աջը: Նայեցի՝ Շիրազի աչքերը հուզմունքից թաց էին: Հետո մեքենայի մեջ երկար լռությունից հետո խոսեց.
- Ծո՛, էդ Փարաջանովն ընձի պես հանճարեղ է, բայց ընձնեն ավելի խելառ է…
Շարունակելի