Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիարբեքիրի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող հայ առաքելական Սբ Սարգիս եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է tigrishaber.com կայքը:
Գանձագողերը վաճառում են եկեղեցու քարերը, ինչի պատճառով եկեղեցին հայտվել է ոչնչացման եզրին: Եկեղեցու հարցով զբաղվող Ռուվեյդա Թունչը նշում է, որ եթե եկեղեցին ոչնչանա, հիշողությունն ու տեղանքն էլ կվերանան: Նա պահանջել է շտապ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:
«Այսօրվա Դիարբեքիրի Յավուզ Սելիմ, Սուլեյման Նազիֆ նախակրթարանների շենքերը, Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի ու մի շարք այլ շենքեր այդ ժամանակներում կառուցված հայկական դպրոցներ են»,- նաև շեշտել է նա:
Գանձագողերի գործողությունների հետևանքով եկեղեցու մեծ մասն արդեն ավերվել է, իսկ մնացածն էլ փլուզման վտանգի տակ է:
Շվեյցարացի պատմաբան Մաքս վան Բերքհեմը «Ամիդա» աշխատության մեջ հիշատակում է, որ օսմանահպատակ ամիդցի (դիարբեքիրցի) հայերը եկեղեցին կառուցել են 1515 թվականին ու անվանել Սուրբ Սարգիս: Ինճիճյանը (խմբ. Ղուկաս Ինճիճյան՝ հայ բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ) 19-րդ դարում իր աշխատության մեջ հիշատակում է հնգախորան հայկական եկեղեցու մասին:
Ասորի պատմաբան Գաբրիել Ակյուզն էլ նշում է, որ եկեղեցին 1894-95 թթ. դեպքերի ժամանակ (խմբ. համիդյան ջարդեր) նույնպես վնաս է կրել: 1915 թ. հետո էլ եկեղեցին դարձել էր հացահատիկի մշակման գործարան, ուղտերի ախոռ, պահեստ և այլն: