Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան-Սեւան մայրուղու «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում տեղադրված «Արձագանք» պղնձաձույլ արձանը (հեղինակ Խաչատուր Հակոբյան) թալանվում է օր օրի: 2010 թվականին սկսվեց արձանը մասնատելու գործընթացը: Հանկարծ հայտնաբերվեց, որ գողացվել են «ոտքերի ծայրերի» եւ աջ ձեռքի արմունկի հատվածները: 2012 թվականին անհետացել է աջ ձեռքը: Օրերս կատարված վերջին լուսանկարում արձանը պատող պղնձե շերտի մոտ 60 տոկոսն այլեւս չկա: Ու երբեմնի նրբագեղ, բովանղակալից ու գեղեցիկ արձանը ներկայումս վեր է ածվել այլանդակ մի շինվածքի, որը միայն տհաճություն է պատճառում այն տեսնողներին: Նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանի պղնձե «պատյանը» հատված առ հատված պոկելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա՝ «բալգարկաներ», օդաճնշիչներով աքցաններ եւ այլն, իսկ եթե սովորական ձեռքի գործիքներ են օգտագործվում, ինչպես, օրինակ, մուրճ ու «զուբիլ», ապա նույնիսկ փոքր կտոր պոկելու համար մեծ ժամանակ է անհրաժեշտ լինելու:
Այլ կերպ ասած՝ արձանի վրայից պղնձի կտորները աննկատ պոկելու հնարավորություն չկա. նախ Երեւան-Սեւան մայրուղին է բավականաչափ ծանրաբեռնված օրվա բոլոր ժամերին, եւ երկրորդ հեշտությամբ պոկել տեղ-տեղ մինչեւ 5-6 միլիմետր հաստություն ունեցող պղինձը հնարավոր չէ: Դա հնարավոր է միայն բոլորիս լիակատար անտարբերության, համատարած անպատժելիության, իրավապահ մարմինների անգործունակության պայմաններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում