|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում Թուրքիայի զինված ուժերի և Քրդական բանվորական կուսակցության միջև բախումների հետևանքով 4 տարի առաջ ավերված և համայնքային վաքըֆներին (ֆոնդերին) պատկանող հայկական Սուրբ Կիրակոս ու ասորական Մար Պետյուն քաղդեական եկեղեցիները կվերանորոգվեն շրջակայքի և քաղաքաշինության նախարարության կողմից:
Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության` Սուրը, պատմության ընթացքում լինելով տարբեր կրոնների, լեզվի, մշակույթի տեր մարդկանց և էզանի ու ղողանջի ձայների միախառնման վայր, ահաբեկչական հարձակումների հետևանքով մեծ վնաս է կրել, և արդեն սկսվել են աղոթավայրերի վերանորոգմանն ուղղված աշխատանքները:
Մինչ այդ վերանորոգվել էին Ֆաթիհ Փաշա, Շեյխ Մութահհար մզկիթները և հայկական բողոքական եկեղեցին, որոնք պատկանում էին Վաքըֆների գլխավոր միությանը: Իսկ հայկական Սուրբ Կիրակոսն ու քաղդեական Մար Պետյուն եկեղեցիները համայնքային վաքըֆների սեփականությունն են:
Գործակալությանը տված հարցազրույցում Սուրի գավառապետ Աբդուլլահ Չիֆթչին նշել է, որ աշխատանքները ծրագրում են սկսել մյուս ամիս: Վերանորոգումը կհովանավորի Թուրքիայի շրջակայքի և քաղաքաշինության նախարարությունը, կծախսվի մոտ 10 մլն թուրքական լիրա: