|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր կվերաբացվի Դիարբեքիրի վերանորոգված հայկական եկեղեցին` Սուրբ Կիրակոսը, իսկ վաղը` 30 տարվա ընդմիջումից հետո, այնտեղ տեղի կունենա առաջին պատարագը:
Բացման արարողությանը նաեւ տոնակատարություն էր նախատեսվում` երգ ու պարով: Սակայն ՔԲԿ-ի կողմից իրականացված եւ 25 թուրք զինվորի ու ոստիկանի մահվան պատճառ դարձած ահաբեկչական գործողության պատճառով տոնակատարությունը չեղյալ է հայտարարվել:
Թուրքական «Ռադիկալ»-ի հետ զրույցում Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ վաղը նորաբաց եկեղեցում աղոթելու են նաեւ տարածաշրջանի խաղաղության եւ հաշտության համար:
«Ծնունդով դիարբեքիրցի Աթեշյանը տեղեկացրեց, որ բացմանը մասնակցելու համար հազարավոր հայեր են գալու Դիարբեքիր»,- գրում է թերթը: