կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-08 10:26
Մշակույթ

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի անց կրկին օծվեց եւ վերաբացվեց

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի անց կրկին օծվեց եւ վերաբացվեց

Դիարբեքիրի միակ գործող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7  տարի տեւած վերանորոգումից հետո մայիսի 7–ին վերաբացվեց հավատացյալների առաջ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերջապես վերաբացվել է։ Եկեղեցին օծվել է Պոլսո հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։

Եկեղեցու բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսօյը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուն, իշխող կուսակցության պատգամավորներ եւ բազմաթիվ այլ հյուրեր։

Մայիսի 8–ին տեղի կունենա առաջին պատարագը վերանորոգումից հետո։

Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասվել էր 2015 թվականին թուրք–քրդական բախումների հետեւանքով։