Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մուշի Քալե թաղամասում գտնվող Սբ Մարինե եկեղեցին թողնվել է բախտի քմահաճույքին: Եկեղեցու պատերի մեծ մասը և տանիքը փլվել են, իսկ մնացած պատերի վրա առաջացել են ճեղքեր: Այս մասին հաղորդում է gazetekarinca.com կայքը:
Մուշի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության ինտերնետային կայքում «արգելագոտի» հայտարարված եկեղեցու տարածքը քաղաքի մի շարք այլ պատմական վայրերի նման հայտնվել է գանձագողերի թիրախում:
2012 թ. Նախարարների խորհրդի որոշմամբ՝ եկեղեցու տարածքը և հարակից շրջանները, որտեղ կային բազմաթիվ հայկական հին շինություններ, հայտարարվեց «քաղաքային վերափոխման տարածք», իսկ 2013 թ. սկսվեց գործընթացը: Բնակիչների մի մասը համաձայնություն ձեռք չէր բերել Մուշի քաղաքապետարանի հետ, ինչից հետո որոշվեց օտարել նրանց գույքը, սակայն հնարավոր եղավ եկեղեցին փրկել լիովին ոչնչացումից:
Հետագայում դատական գործ բացվեց, որի ժամանակ դատարանը արգելք դրեց եկեղեցու հետ կապված որևէ գործողություն կատարելու վրա:
Մուշի Սբ Մարինե եկեղեցին Մուշ քաղաքի յոթ եկեղեցիներից էր։ Համարվում էր Տարոնի ամենագեղեցիկ եկեղեցին, որին երբեմն անվանում էին Կաթողիկե: Մաղաքիա Օրմանյան պատրիարքի տվյալներով` Արևմտյան Հայաստանում ամենից շատ հայկական եկեղեցիներ` 230, եղել են Մուշի գավառում: Մոտ հարյուր տարի առաջ հիշատակվող՝ գործող ու կանգուն եկեղեցիներից այսօր ոչ մեկը չի գործում, ավելին` բոլորը պղծվել, քանդվել, կողոպտվել կամ խոնարհվել են: