|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայտնի ռուս լրագրող և գրող Վլադիմիր Պոզները խոսել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին:
Իր Instagram-ում պատասխանելով հայ օգտատիրոջ հարցին՝ Պոզները նշել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը քաղաքական ենթատեքստ ունի:«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 1915-ի կոտորածը ճանաչեց որպես ցեղասպանություն: Ինչո՞ւ հենց հիմա: Հենց այն պատճառով, որ նա ահավոր զայրացած էր Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա այն բանի համար, որ նա Ռուսաստանից գնել էր С-400 և հարված հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերին: Այս ամենը քաղաքական խաղեր են, իրականում, այս ամբողջ պատմությունը նրանց համար նշանակություն չունի»,- գրել է Պոզները:
Վլադիմիր Պոզները նաև ավելացրել է, որ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի արգելափակումը նույնպես տեղավորվում է քաղաքական խաղի տրամաբանության մեջ: