կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-23 17:10
Հասարակություն

Պոզները՝ Երեւանում. թուրքերը պետք է հասունանան. news.am

Պոզները՝ Երեւանում. թուրքերը պետք է հասունանան.  news.am

Հանրահայտ ռուս հաղորդավար Վլադիմիր Պոզներն ապրիլի 23-ին ժամանել է Երեւան. հայտնում է NEWS.am-ը: Կայքի լրագրողը զրուցել է նրա հետ:

 

- Վլադիմիր Վլադիմիրովիչ, բարի գալուստ Երեւան։ Ասացե՛ք, խնդրում եմ, ինչո՞ւ որոշեցիք այսօր այստեղ լինել։

- Ես այստեղ էի դեռ 40 տարի առաջ, երբ նշվում էր Ցեղասպանության 60-ամյակը, եւ շատ լավ հիշում եմ այն, ինչ կատարվում էր։  Ես այցելեցի Էջմիածին։  Այդ իրադարձությունը ինչ-որ կերպ ինձ հետ շատ մնաց։ Եվ երբ ինձ ասացին, որ ձեր նախագահը ուրախ կլինի ինձ հանդիպել, ես միանշանակ որոշեցի ընդունել այս հրավերը։ Ես ուզում եմ այդ օրն այստեղ լինել։ Բացի այդ, իմ հաղորդման համար ես հարցազրույց եմ ունենալու նախագահ Սարգսյանի հետ։ Այնպես որ օգտակարն ու հաճելին կհամատեղեմ։

 

- Քանի՞ օրով եք եկել եւ ի՞նչ պլաններ ունեք։ Դուք կայցելե՞ք  Ծիծեռնակաբերդ։

-Երեք օրով։ Ենթադրում եմ, որ, այո։

 

- Ձեր կարծիքով` ի՞նչ պիտի լինի, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

- Նրանք պետք է հասունանան։ Նրանք պետք է հասկանան, որ երբ ընդունում ես մեղքդ, դա հենց քո օգտին է։