|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները gzt.ru-ին տված հարցազրույցում ասել է, թե իր` ռուսաստանյան Առաջին ալիքով հեռարձակվող հաղորդումն ունի «ստոպ ցուցակ» (մարդկանց անուններ, որոնք չեն կարող հնչել եթերում), որը չի համընկնում հենց հեռուստալիքի «ստոպ ցուցակի» հետ:
Հաղորդավարի խոսքերով` ցուցակը, որը կազմվել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստի հետ, բաղկացած է ընդամենը յոթ անունից:
Պոզները հասկացրել է, որ այդ ցուցակում չկան ընդդիմադիրներից Բորիս Նեմցովի, Էդուարդ Լիմոնովի, Գարի Կասպարովի եւ Վալերիա Նովոդվորսկայայի անունները: Նեմցովին խոստացել է իր հաղորդմանը հրավիրել մարտին:
Պոզներն առաջին ռուս հեռուստալրագրողն է, ով հրապարակայնորեն խոստովանում է «ստոպ ցուցակների» առկայության մասին: Մինչ այժմ դրանց մասին միայն շշուկով էին խոսում: