|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել, Հակարի կամրջի վրա Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ եւ բազմաթիվ մեր հայրենակիցներ այս օրերին ականատես էին լինում ՀՀ իշխանմությունների լռության պայմաններում, թե ինչպես է շարունակվում ադրբեջանական կլանումն ու օկուպացիան: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Գաղտագողին այն է, երբ բանակցություններից հետո մեկ էլ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ասում է, որ քննարկման կետեից մեկը երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրվունքի հարցն է: գաղտագողին արցախահայությունը Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունն է, գաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին ադրբեջանական անցակետը՝ արցախահայերին տանել-բերելով այդ մաքսակետով, ամբողջ աշխարհին ասելով, որ սահմաններով կարող են նորմալ անցնել»,-ասաց նա:
Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաեւ նրան, որ այդ բանակցություններին հայկական կողմից մասնակցում է նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի հետ բանակցող է, գնում է Ադրբեջանի հետ բանակցությունների, որով Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները բերել շաղկապել է: 2007-ին էլ քիթը կջարդեին Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ բանակցություններում մի վայրկյան քիթը խոթելու համար»,-ընդգծեց նա: