Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները կարծում է, որ վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում հեռուստատեսությունն ավելի լիբերալիզացվել է, ինչը նա կապում է նախագահ Մեդվեդեւի հետ: Այս մասին Պոզներն ասել է ուկրաինական “Бульвар Гордона” շաբաթաթերթին տված հարցազրույցում:
«Հեռուստետսությամբ հնարավոր է դարձել որոշ բաներ ասել եւ հրավիրել այն մարդկանց, որոնց մասին 1.5-2 տարի առաջ մտածել անգամ չէր կարելի»,- ասել է Պոզները:
Այն հարցին, թե արդյո՞ք նա Մեդվեդեւին ավելի լիբերալ է համարում, քան վարչապետ Պուտինին, հեռուստալրագրողը պատասխանել է.
«Պուտինի համար լիբերալ լինելը հեշտ է, դրա համար առանձնահտուկ որակներ պետք չէ ունենալ: Պարզապես Մեդվեդեւը ուրիշ սերնդից է: Ամեն դեպքում նա չի ծառայել ուժային կառույցներում, ստացել է իրավաբանական կրթություն. նա ուրիշ մարդ է: Եվ ես խոսում եմ ոչ թե նրա հանդեպ համակրանքի կամ հակակրանքի մասին, այլ նշում եմ փաստը»:
Պոզները հիշել է նաեւ մինչպուտինյան ժամանակները. «Մինչ Պուտինի գալը ես վարում էի «Ժամանակներ» ծրագիրը. այն բնական էր, աշխույժ, քննարկվում էին արդիական խնդիրներ... Իսկ երբ Պուտինը եկավ, նախ` բարդացավ ինչ-որ թեմաներ վեր հանելը, երկրորդ հերթին` ասել ինչ-որ բաներ, եւ ծրագիրը սկսեց ինձ դուր չգալ»:
Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը: