|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» համաշխարհային բեսթսելերը 2015-ի ապրիլի 24-ից կվաճառվի նաև Ռուսաստանում։ Գիրքը մեծ արդեն հեղինակություն է ձեռք բերել ԱՄՆ-ում. հայտնում է Еркрамас-ը:
Կայքը նշում է, որ գրքի ռուսաստանյան առաջին ընթերցողներից են հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզները, Վլադիմիր Սոլովյովը, քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդավար Դմիտրի Դիբրովը, Արթուր Չիլինգարովը և այլ հայտնի անձինք:
Այսպես` չնայած քիչ ազատ ժամանակին՝ գիրքը սկսել է ընթերցել Պոզները` ասելով, որ «այս գիրքը բացահայտում է, այն իր իշխանության տակ է պահում առաջինից մինչև վերջին բառը»։
«Վեպի ամեն էջի հետ սուզվում ես իրական պատմության խորքը՝ դառնալով աներևակայելի, խիստ դրամատիկ իրադարձություների ականատես: Նման էքսկուրսիան փոխում է մարդուն, նրա աշխարհընկալումը»,- գրքի վերաբերյալ ասել է Վլադիմիր Սոլովյովը: