|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Պետդուման մտադիր է հրաժարվել օտարերկրյա քաղաքացիներին դաշնային հեռուստատեսությունում աշխատել արգելող «Պոզների օրենքից», քանի որ հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները երեկ ուղիղ եթերում ներողություն է խնդրել նրանից:
Բանն այն է, որ իր ծրագրի` հունվարի 23-ի թողարկման ժամանակ Պոզները քննադատել էր ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրել արգելող օրենքը և խոսքի մեջ Պետդուման «պետդուրա» («госдура») անվանել: Նա նույն պահին ներողություն է խնդրել` ասելով, որ դա ընդամենը լեզվի սայթաքում է եղել. հայտնում է Дни.ру-ն:
Սակայն երևում է` այդ ներողությունը պատգամավորների համար բավական չի եղել, և կիրակնօրյա իր հաղորդման ժամանակ Պոզները կրկին ներողություն է խնդրել Պետդումայից`ընդգծելով, որ ներողություն է հայցում, սակայն միայն ու միայն լեզվի սայթաքման համար: