|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավութօղլուն այսօր հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բաասին:
Հայկական սփյուռքի՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում նախաձեռնությունների բոլոր հնարավոր ազդեցությունները մեղմելու նպատակով Թուրքիան անցել է հակահարձակման. գրում է թուրքական Haberler-ը:
Ըստ կայքի՝ Անկարան հայտնել է, որ «ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված որևէ օրինական բանաձի ընդունման դեպքում Անկարան երկու երկրների հարաբերությունները հիմնովին կվերանայի»:
«Չավուշօղլուն զգուշացրել է, որ ԱՄՆ օրենսդիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության օրակարգ բերվելը բացասական ձևով կազդի երկու երկրների հարաբերությունների վրա»,- նշում է կայքը՝ հերթական անգամ հիշեցնելով նախորդ տարի` այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղած ցավակցական ուղերձը, որը, թուրքերի կարծիքով, Թուրքիայի կողմից արված մեծ քայլ էր: