Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրբաթ ուշ երեկոյան Քրդստանի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) հրամանատար Մազլում Աբդը հայտարարել է, որ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը թույլ կտա կանխել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում քրդերի դեմ իրականացվելիք կոտորածները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է rudaw.net-ը:
Հինգշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչել էր Օսմանյան կայսրության կողմից 1915-1917 թվականներին 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը որպես Ցեղասպանություն:
«Սա հստակ մեսիջ է այն մասին, որ 21-րդ դարում ցեղասպանական արշավներ իրագործելն անհնար է: Այս որոշումը կստիպի Թուրքիային դադարեցնել ջարդեր իրագործել քուրդ ժողովրդի դեմ, ինչպես նաև կդադարեցնի նրա արշավանքը դեպի Ռոջավա՝ Սիրիական Քուրդիստան», - գրել է Աբդին թվիթերյան իր էջում:
Թուրքիան 2019-ի մարտին մի շարք գրոհներ է իրականացրել Սիրիայի հյուսիսում հիմնականում քրդական տարածքների վրա ՝ ներխուժելով և գրավելով Աֆրինը, այնուհետև՝ հոկտեմբերի 19-ին Սարի Քանին (Ռաս ալ-Աին) և Գիր Սփին (Թալ Աբյադ):
Քուրդ պաշտոնյաները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրում են թուրքական բանակին և նրա՝ սիրիացի վստահված անձանց իրենց գործողությունների ընթացքում քրդերի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:
Հոկտեմբերի 9-ին մեկնարկած Թուրքիայի «Խաղաղության ակունք»-ը նպատակ ուներ «անվտանգ գոտի» հիմնել Թուրքիա-Սիրիա սահմանին ՝ դուրս մղելով ՍԴՀ ուժերը: Թուրքական կառավարությունը ծրագրում է օգտագործել անվտանգ գոտին միլիոնավոր սիրիացի փախստականների տեղահանելու նպատակով, որոնք վերջին 8 տարվա ընթացքում փախել են Թուրքիա ՝ սահմանի սիրիական կողմից:
Այնուամենայնիվ, «Human Rights Watch» մոնիտորինգի, հետազոտման և փաստաթղթավորման ոչ կառավարական կազմակերպությունը դեռևս նոյեմբերի վերջին իր հրապարակած զեկույցում նշել է, որ այն «անվտանգ գոտի»-ն, որը ցանկանում է ստեղծել Թուրքիան, իրականում անվտանգ չէ:
«Ի հակադրումն Թուրքիայի այն հայտարարությանը՝ իրենց գործողությունները անվտանգ գոտի ստեղծելու միտում ունեն, այն խմբերը, որոնք նրանք օգտագործում են տարածքը ղեկավարելու համար, իրենք են բռնություն գործադրում քաղաքացիական անձանց դեմ և խտրականություն են անում էթնիկական հիմքերով», - ասել է «Human Rights Watch»-ի Մերձավոր Արևելքի գրասենյակի տնօրեն Սառա Լիա Ուիթսոնը:
Միևնույն ժամանակ նա ներխուժող ուժերին մեղադրել է «անհատներին մահապատժի ենթարկելու, գույքը կոտորելու և տեղահանվածների տուն վերադառնալն արգելափակելու մեջ»:
Ներխուժող ուժերի կողմից զանգվածային սպանությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, բայց բազմաթիվ մարդիկ դաժանորեն մահապատժի են ենթարկվել թուրքամետ զինյալների կողմից, այդ թվում նաև՝ նշանավոր քուրդ քաղաքական գործիչ Հեվրին Խալաֆը:
Թուրքիան բազմիցս ասել է, որ իրենք չեն թիրախավորել խաղաղ բնակիչներին Սիրիայում իրենց գործողություններում ՝ պնդելով, որ քաղաքացիական անձանց փրկելու իրենց նախազգուշական միջոցները պատճառ են դարձել, որ նրանց գործողությունները ավելի երկար տևեն:
Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության ցանկացած ճանաչում, և երկրի պաշտոնական ներկայացուցիչների մեծ մասը վերջին երկու օրվա ընթացքում հայտարարություններ է տարածել ՝ դատապարտելով ԱՄՆ բանաձևը:
Թուրքիայի խորհրդարանի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունները, բացառությամբ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, ուրբաթ օրը դատապարտել են բանաձևը`պնդելով, որ այն «աղավաղում է պատմական փաստերը և արհամարհում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն, այնուամենայնիվ, իր հայտարարությունում նշել է, որ իրենք ոչ սատարում են ԱՄՆ Սենատի բանաձևը, ոչ էլ Թուրքիայի օրենսդիր մարմնի դատապարտումը՝ բացատրելով, որ «այն, ինչ մենք պետք է անենք նման մանևրերի իրականացումը կանխելու համար, համապատասխան պայմաններ ստեղծելն է: Դա հնարավոր է և անհրաժեշտ»:
ՍԴՈՒ պաշտոնյաների խոսքով՝ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության արդյունքում տեղահանվել է մոտ 400 000 մարդ: