Լրագրող Վլադիմիր Պոզները ասել է, թե մարդկության ճակատագրի մասին ունի վատատեսական մտքեր:Նրա համոզմամբ` մարդկությունը չի սովորում իր սխալների վրա:
«Ինձ թվում է, մարդկությունը նորից ու նորից կրկնում է նույն սխալները, որոնք գնալով ավելի վտանգավոր են դառնում»-ասել է նա: Պոզների կարծիքով` կլիմայի փոփոխությունը, օդի աղտոտվածությունը և ժամանակակից մարդկության այլ մարտահրավերները տանելու են ողբերգության: Ըստ Պոզների, մարդկությունը մի պահ գիտակցելու է, թե ինչ սխալներ է թույլ տվել, սակայն ուշ կլինի: