|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ես չեմ ուզում արտահայտվեմ նախարարի կամ նախարարության, կրթության այսօրվա վիճակի մասին, քանի որ մթնոլորտը շատ է քաղաքականացված, ամենուրեք ատելություն է, թշնամանք։ Բայց կարծում եմ, որ նախարարությունը պետք է իմանա այսպիսի ծրագրերի, աշխատանքների մասին։
Զարմանում եմ նաև, որ մարդիկ ամեն ինչից խոսում են, բայց որ նախարարությունը ուսուցչությանն ուղղված 10 ամսագիր փակեց, վերացրեց, ոչ մեկը չի բարձրաձայնում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, մաթեմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Համլետ Միքայելյանը՝ հրապարակելով իր կազմած ծրագիրը, որով ներկայացնում է լեզուն և խոսքը մաթեմատիկայի ապագա ուսուցիչներին։
Գիտնականին նաև մտահոգում է ԿԳՄՍՆ-ի կողմից մի շարք ամսագրերի փակման փաստը: «Մի՞թե ավելորդ էին Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկան դպրոցում, Մարդ և հասարակություն, Նախաշավիղ և այլ ամսագրեր, որոնք այսօր չկան։ Ինչու՞, կարող է որևէ մեկը պատասխանել...», - իր գրառումն այսպիսի հարցադրմամբ է ավարտել Համլետ Միքայելյանը: