կարևոր
4627 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-17 14:47
Քաղաքական

Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրածը. ՀՊՄՀ պրոֆեսոր

Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրածը. ՀՊՄՀ պրոֆեսոր

Քանի որ խոշոր առումով հիմա քաղաքական պայքար է ընթանում մեր ինքնության պահպանման համար, և քանի որ հայոց եկեղեցին մեր ինքնության անքակտելի մասն է, ուրեմն եկեղեցին պարտավոր է «զբաղվել քաղաքականությամբ»։

Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելը» ավելի ծանրակշիռ, ավելի ազգային, ավելի արժեքային է դարձնում այդ պայքարը։

Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու ավելի շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրած ամեն ինչը՝ արժանապատվությունը, հայրենիքը, ինքնիշխանությունը, ազգային և պետական ԵՍ-ը։

Հայոց եկեղեցին որպես համահայկական ամենախոշոր և ամենահին հաստատություն (հնագույններից մեկն է ամբողջ աշխարհում) բարոյական, կազմակերպական, նյութական, քաղաքակրթական կարևոր ներուժ է փոխանցել հայությանը։ Եկեղեցու դերը մեր ժողովրդի կյանքում մի քանի անգամ ավելի է, քան հոգևորը, կրոնականը։ Այստեղ է թաքնված նաև հայոց եկեղեցու կենսունակության գաղտնիքը։ Հայ ժողովուրդն իրավունք չունի կենաց-մահու կռվում չօգտագործել եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելու» հնարավորությունը, որն ավելի կենսունակ է դարձնելու ինքնության համար պայքարը։

ՈՐՔԱՆ ԷԼ ԵՐԿԱՐ ՈՒ ԽԱՎԱՐ ԼԻՆԻ ԳԻՇԵՐԸ, ՄԻՆԵՎՆՈՒՅՆ Է՝ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԵԼՈՒ Է։

 

Խաչատուր Ստեփանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ