|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հայաստանի պատմություն», թե՞ «Հայոց պատմություն»։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե հերթական բուն օրակարգից և գլխավոր խնդիրներից շեղող թեմա է շրջանառության մեջ մտցվում։
Բայց դա այդպես չէ։ Հայ ժողովրդին ինքնությունից կտրելու, պայքարի հարուստ սնուցումից զրկելու հերթական վտանգավոր քայլն է արվում։
Չկա ոչ մի հակասություն ոչ մի փաստաթղթի հետ։
Բովանդակային առումով «Հայաստանի պատմությունը» «Հայոց պատմություն» չէ։ «Հայոց պատմությունը» նաև «Հայաստանի պատմություն»։
Հայոց պատմությունը ներառում է թե պետականության, թե մշակույթի, թե պետականազուրկ շրջանի, թե գաղթաշխարհի և սփյուռքի պատմությունը։ Իսկ մեր ինքնությունը, պատմական անցյալը դրանք բոլորը միասին են։
Հավատացեք, Արցախը վերադարձնելը ավելի հեշտ է լինելու, քան աղճատված պատմական հիշողությունը վերականգնելը։ Ավելին, նաև մեր ամբողջական պատմության ընկալմամբ ենք զորանալու՝ Արցախը, և ոչ միայն Արցախը, ետ բերելու համար։
Հ․ Գ․ Վաղը կարող են պարտադրել, որ «Հայաստանի պատմությունը» «29,8 հազար կմ2-ի պատմությունն է և վերջ։ Մնացածը մերը չէ․․․»։
Խաչատուր Ստեփանյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ