|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանն անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմության» աղմկահարույց դասագրքին՝ նշելով․
«7-րդ դասարանի Հայոց պատմության «դասագրքի» մասին կարող ենք արձանագրել հետևյալը.
1. բացահայտ կեղծված է պատմությունը,
2. ամեն թեմայում կան տասնյակից ավելի կոպիտ սխալներ, անճշտություններ, «վրիպակներ»,
3. բացահայտորեն փորձ է արվում կոտրել Հայոց պետականության գաղափարը,
4. բացակայում են հերոսները, որոնք կարող են օրինակ ծառայել պետության համար պիտանի քաղաքացի ձևավորելու գործընթացում։
Այդ հակապետական «վրիպակ դասագիրքը» անհրաժեշտ է հնարավորինս արագ դուրս բերել դպրոցից»։