կարևոր
4726 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-14 10:50
Քաղաքական

Հաշտության հիմքում պետք է բարոյական արժեքներ լինեն. ՀՊՄՀ պրոֆեսոր

Հաշտության հիմքում պետք է բարոյական արժեքներ լինեն. ՀՊՄՀ պրոֆեսոր

Սրբազանի առաջ քաշած «Հաշտության կառավարության» մոտեցումը ոչ միայն քաղաքական լուծում կարող լինել, այլև սկիզբ դառնալ ներհասարակական հաշտեցման, առանց որի մեր պետությունն ու ժողովուրդը երկար չեն կարող դիմանալ։ Ավելին, հաշտությունը ավելի շատ հասարակությանն է անհրաժեշտ, քան քաղաքական հակառակորդներին։ Քաղաքական կուսակցությունները նույնիսկ պետք է, որ անհաշտ լինեն, իսկ հասարակությունը չի կարող պառակտված մնալ։

Հասարակության համերաշխությունը բերելու է համազգային և համապետական մարտահրավերների համերաշխ լուծմանը, ինչը մեզ շատ է պետք, ինչը ամեն կերպ չի ուզում թշնամին։ Համերաշխության հիմքում էլ պետք է դրվեն քրիստոնեական արժեքներ։ Մեղավորը պետք է անկեղծորեն ապաշխարհի, արդարը պետք է ների։ Պետք է վերադառնալ բարոյականության դաշտ։ Արժեքը պետք է պաշտել և ո՛չ անհատին ու դրամը։

 

Խաչատուր Ստեփանյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ