|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ցավով տեղեկացանում ենք, որ կյանքից հեռացել է ՀՅ Դաշնակցության նվիրյալ ընկեր, ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ երկարամյա դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Մկրտիչ Սահրադյանը։
Մկրտիչ Սահրադյանը երկար տարիներ դասավանդել է Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում, իր ավանդն է ունեցել ամբիոնի կազմավորման գործում, իսկ 1987-2009 թվականներին եղել ամբիոնի վարիչ:
Մեծ է եղել Մկրտիչ Սահրադյանի ավանդը երիտասարդների կրթության կազմակերպման և գաղափարականացման գործում։ Որպես մտավորական` նա եղել է իրադարձությունների և զարգացումների առանցքում` իր լուման ներդնելով նորանկախ Հայաստանի հասարակական֊քաղաքական կյանքի կայացման մեջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցում է սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին և մերձավորներին:
Մկրտիչ Սահրադյանի հոգեհանգիստը կկայանա հունվարի 6-ին՝ ժամը 17։30-ից, «Մեմորիա» սգո սրահում (Զովունի գյուղ 1-ին փողոց, 150 շենք):