|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.
«Մտորելու և վերաիմաստավորվելու թեմա...
Այս օրերին մենք ականատես ենք լինում հետաքրքիր մի երևույթի, ազգերը կուչ եկան իրենց պատյանների մեջ, և ըստ էության ամեն մեկն իր համար է պաշտպանվում, օրինակ՝ Եվրամիության ընդհանուր շահը տեղի տվեց նրա անդամ յուրաքանչյուր երկրի առանձին շահին, աշխարհի ժողովուրդներին ժողովրդավարություն առաքող Ամերիկան իրենից բացի ուրիշ աշխարհ չի ճանաչում: Եվ դա այդպես էլ պիտի լիներ: Եվ սա պարզագույն ճշմարտություն է, որևէ մեկից նեղանալու իրավունք չունենք, որևէ մեկին չարախոսելու իրավունք չունենք
Ի վերուստ այդպես է կանխորոշված: Ազգերը ինքնապաշտպանվելու յուրահատուկ բնազդ ունեն:
Գլոբալիզացիայի ջատագովները փախած են ասպարեզից: Էս առումով, էս իրադարձությունների օրինակով առաջիկայում ավելի խորքային ուսումնասիրության անհարժեշտություն կլինի: Հիմա պարզապես ևս մեկ անգամ մի հաստատում անենք.
ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Այդպես աշխարհն է ուզում, այդպես աշխարհն է առաջ շարժվում: Գլոբալիզացիան կեղծ կատեգորիա է: Ազգերի համակեցությունը հնարավոր է միայն ազգերի իրավունքների, տեսակների պահպանման դեպքում: Մի բան խախտվեց, ամեն ինչ խախտվում է:
Եվ նորից.
ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»։