կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-05 09:25
Քաղաքական

Ադրբեջանական ազգայնականության կենտրոն Գանձակի ազատագրումը լուրջ հայտ կլինի Ադրբեջան պետությունը նաև բարոյապես կազմաքանդելու տեսանկյունից. ՀՊՄՀ պրոֆեսոր

Ադրբեջանական ազգայնականության կենտրոն Գանձակի ազատագրումը լուրջ հայտ կլինի Ադրբեջան պետությունը նաև բարոյապես կազմաքանդելու տեսանկյունից. ՀՊՄՀ պրոֆեսոր

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.

«Պատմաբանի դիտարկում.

Գանձակը պատմական Հայաստանի կարևորագույն քաղաքներից է: Ցավոք միջնադարից սկսած քաղաքը և հարակից բնակավայրերը լցվել են վաչկատուն ցեղերով:
19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին Գանձակը գերազանցապես հայերով և թաթարներով բնակեցված քաղաք էր (Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկը): 1918 թ. մայիսի վերջին, երբ հռչակվեց Վրաստանի անկախությունը, դրանից հետո Թիֆլիսում իրենց անկախության մասին հայտարարեցին նաև Անդրկովկասի թաթարները: (Գիտենք, որ մայիսի 28-ին էլ հռչակվեց Հայաստանի անկախության մասին):
Սկզբում թաթարների հռչական անկախ պետությունը կոչվեց Արևելյան Անդրկովկասի Մահմեդականների Հանրապետություն, սակայն քիչ անց դրան տրվեց Ադրբեջան արհեստական անունը: 1918 թ. մայիսի վերջին Բաքուն գտնվում էր բոլշևիկների և հայերի ձեռքին: Կովկասյան թաթարները նորահռչակ Ադրբեջան պետության ժամանակավոր մայրաքաղաք հայտարարեցին Գանձակը: Այդ օրերին թուրքական զորքը Նուրի փաշայի գլխավորությամբ արդեն Գանձակում էր և հեշտացրեց հինավուրց հայկական քաղաքը թաթարների հռչակած պետության մայրաքաղաք (թեկուզ ժամանակավոր) դարձնելու գործը:
Գանձակը Արդբեջանի մայրաքաղաք դարձնելը պայմանավորված էր նաև նրանով, որ այստեղ թաթարական ծայրահեղական տարրերը բավական ուժեղ էին: Այս ընթացքում քաղաքում նրանք կազմակերպվեցին նաև հայ բնակչության կոտորածներ: Համառոտ այսքանը՝ պատմությունից…
Ասել կուզեմ, որ Գանձակի դիրքը ոչ միայն ռազմավարական է, այլ նաև այն ինչ-որ առումով սիմվոլիզմ է ենթադրում Ադրբեջան կոչվածի համար: Ի դեպ այս քաղաքը հիմա էլ ադրբեջանական ազգայնականության աչքի ընկնող կենտրոններից է, եթե ոչ գլխավոր կենտրոնը: Նաև այս տեսակետից արդարացված է Գանձակին խփելը…
Գանձակի ազատագրումը լուրջ հայտ կլինի ոչ միայն ռազմավարական գերակայություն ձեռք բերելով այս պատերազմում հաղթելու, այլև՝ Ադրբեջան պետությունը բարոյապես կազմաքանդելու տեսանկյունից»։