Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տեղի ունեցած` Հարավարևելյան Ասիայի միջազգային միության ԱԳ նախարարների ժողովի շրջանակում Ռուսաստանի իր գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո պատասխանել է ռուսական լրատվամիջոցի մի շարք հարցերին:
Նշելով, որ օգոստոսի 1-ին և 2-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում նախատեսվում է հանդիպում Սիրիայի հարցով, Չավուշօղլուն ասել է. «Պետք է պահպանենք սառնարյունությունը և ոգևորություն ցույց տանք քաղաքական գործընթացում: Սահմանադրական հանձնաժողովի ստեղծումն էլ ենք քննարկելու: Աշխատում ենք դրա ստեղծման մասին հայտարարելու ուղղությամբ»,- նրա խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:
Չավուշօղլուն նաև անդրադարձել է Ս-400-ների շուրջ շարունակվող քննարկումներին: «ՆԱՏՕ-ի հետ ոչ մի խնդիր չունենք: Գլխավոր քարտուղարի և օգնականի` Ս-400-ների վերաբերյալ հայտարարություններն էլ են հաստատում, որ Ս-400-ները ոչ մի վտանգ չեն առաջացնում ՆԱՏՕ-ի համար»,- ասել է նա: