|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային համակարգերը չեն համարում սպառնալիք ՆԱՏՕ-ի համար և ծրագրում են այս թեմային մոտենալ իրատեսական տեսանկյունից: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ս-400 հրթիռները ՆԱՏՕ-ի համար անվտանգության ռիսկ չեն ներկայացնում: Թուրքիան մտադիր է մոտենալ Ս-400-ի խնդրին իրատեսության տեսանկյունից և կառուցողական երկխոսության հիման վրա»,- նրան մեջբերում է ֆրանսիական L'Opinion թերթը:
Նախարարը հավելել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի գործընկերներին ապացույցներ է տրամադրել նաև, որ ինքը ոչ մի թշնամական գործողություն չի ձեռնարկել դաշնակիցների ոչ մի նավի դեմ, «հակառակ այն բանի, ինչ ասում էին Courbet ֆրեգատի մասին»: