Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան ԱՄՆ-ի հետ չի քննարկել ճգնաժամը հաղթահարելու որևէ մոդել, որը կապված է Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման հետ․ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։
«Մենք ամերիկյան կողմի հետ չենք քննարկել Ս-400-ի վերաբերյալ որևէ մոդել: Մոդելների թեման ընդհանրապես չի բարձրացվել: Մենք միայն առաջարկել ենք քննարկել կուտակված խնդիրների ամբողջ շրջանակը, ներառյալ՝ Ս-400-ը, Վաշինգտոնի աջակցությունը YPG-ին (PKK-ի սիրիական թև) և այլ հարցեր: Հեռախոսով նման խնդիրներ քննարկելը սխալ է»,- ասել է Չավուշօղլուն:
Միևնույն ժամանակ, արտգործնախարարը նշել է, որ հնարավոր է հանդիպում՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով, բայց վերջնական որոշումը նախագահներինն է:
«Առաջնորդների մակարդակով հանդիպումը, իհարկե, կախված է հենց ղեկավարներից: Կարծում եմ, որ իրավունք չունեմ խոսելու նրանց փոխարեն, թե կոնկրետ երբ տեղի կունենա հանդիպումը: Կարծում եմ, որ նման հանդիպումը տեղի կունենա ճիշտ ժամանակին»,- ասել է թուրք դիվանագետը: