ՆԱՏՕ-ն չի ծրագրում ինտեգրել Ռուսաստանից Թուրքիայի գնած Ս-400 ԶՀԿ-ները ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության և ՀՕՊ համակարգերին։ «Նման ծրագրեր չկան՝ ինտեգրել ռուսական համակարգերը ՆԱՏՕ-ի որևէ համակարգի»,- ուրբաթ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը։
Նա նաև ողջունել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը ամերիկյան «Պատրիոտ» համակարգեր գնելու հարցում։
ՆԱՏՕ-ի ղեկավարը նաև նշել է, որ Թուրքիան Ֆրանսիայի, Իտալիայի և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ խորհրդատվություն է անցկացնում ՀՕՊ համակարգերի վերաբերյալ. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։