|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Տոր» մարտավարական զենիթահրթիռային համակարգի հաշվարկի աշխատանքի կադրերը։ Նախարարությունը հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերի դեմ զենքի արդյունավետության մասին. գրում է Русская Весна պորտալը։
«Մահվան մեքենայի» հաշվարկի հրամանատար Սերգեյ Պաչեպկան կարճ հարցազրույց է տվել մամուլին։ Նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ «Տոր» հակաօդային պաշտպանության համակարգը հուսալիորեն պաշտպանում է երկինքը Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության տարածքում։
Իր մարտական հերթապահության ընթացքում ռուսական բանակի ԶՀԿ հաշվարկը հայտնաբերել և վերացրել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 20 օդային օբյեկտ։ Խփված օբյեկտների թվում են թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք ուկրաինացի զինվորականները համարում են իրենց «սուպերզենքը»: