|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզը Հունաստանում տված հարցազրույցում անդրադարձել է Թուրիքայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնմանը. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Եթե գնման գործընթացը տեղի ունենա, առաջին հերթին անձամբ ես անհրաժեշտ պատժամիջոցների օրինագիծ եմ առաջարկելու: Երկրորդ` Թուրքիան չի կարող համադրել Ֆ-35 կործանիչները Ս-400-ների հետ: Դա անընդունելի է և ԱՄՆ-ի շահերին դեմ է»,- ասել է նա:
Մենենդեզը նաև նշել է, որ ամերիկյան բանկերը կարող են դադարեցնել իրենց գործունեությունը Թուրքիայում, ինչպես նաև խնդիրներ կարող են առաջանալ վիզաների տրամադրման հարցում: Սենատորը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան դարձյալ կվերադառնա լավ դաշնակցի կարգավիճակին, ապապ հավելել է, որ, եթե Թուրքիան շարունակի իր այս մոտեցումները, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի և իր ազգային շահերի տեսանկյունից, չի հապաղի ռազմաբազաները տեղափոխել Թուրքիայից այլ երկրներ, որոնցից մեկը կարող է լինել Հունաստանը: