Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Միխայիլ Խազինը Русарминфо-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին` կարո՞ղ են, արդյոք, Վրաստանում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններն ազդել է Հայաստանի վրա:
Ըստ նրա` Հայաստանը մտահոգվելու առիթ չունի: «Անդրկովկասում խաղաղության երաշխավորը եղել և մնում է Ռուսաստանը: Այն դեպքում, երբ աշխարհը բաժանվի արժութային գոտիների, և Թուրքիան Ռուսաստանի հետ նույն եվրասիական գոտում հայտնվի, տարածաշրջանում խաղաղության երաշխավորը կշարունակի մնալ Ռուսաստանը»,- ասել է քաղաքագետը:
Նա կարծիք է հայտնել, որ Թուրքիային պատերազմ պետք չէ, այդ երկրին հետաքրքրում են առևտուրը և առևտրային հարաբերությունների զարգացումը: «Երկիրը կպարտվի և կմասնատվի: Եվ ինչ-որ մեկի համար տեղին կլինի հիշել Սևրի պայմանագիրը»,- նշել է Խազինը:
Փորձագետի գնահատականով՝ պատերազմ չի ցանկանում նաև Ադրբեջանը, իսկ «ԼՂ հակամարտությունը կլուծվի առանց պատերազմի, սակայն այդ դեպքում Արցախը ստիպված կլինի հանձնել 7 շրջանները»:
Խազինի կանխատեսումներով՝ Իրանում ռազմական գործողություններ ակնկալել չարժե: «Թրամփը, Սին և Պուտինը G20-ի ժամանակ կանեն առաջարկ, որը կհավանեն գագաթնաժողովի բոլոր մասնակիցները: Դա կլինի ինչ-որ նոր աշխարհակարգ, որի ժամանակ ոչ ոք չի պատերազմի, ոչ ոքի դա ձեռնտու չի լինի»,- ասել է նա:
Իսկ Վրաստանում ստեղծված անկայունությունը Հայաստանի համար բացասական հետևանքներ չի ունենա: Քաղաքագետը Թբիլիսիում բողոքի զանգվածային ալիքը դիտարկում է Պրահայի և Քիշնևի իրադարձությունների համատեքստում, որոնք, ըստ նրա, հիշեցնում էին նարնջագույն հեղափոխության սցենարը և ձախողմամբ ավարտվեցին, քանի որ ուժեղացավ Թրամփի թիմը: