կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 09:31
Աշխարհ

Եթե մենք վախենայինք պատժամիջոցներից, չէինք սկսի գործողությունները. Թուրքիան արձագանքել է իր դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ-ի սպառնալիքներին

Եթե մենք վախենայինք պատժամիջոցներից, չէինք սկսի գործողությունները. Թուրքիան արձագանքել է իր դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ-ի սպառնալիքներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայում գործողությունների պատճառով պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ-ի սպառնալիքներին. հայտնում է MIGnews-ը՝ վկայակոչելով պետության նախագահի՝ հոկտեմբերի 13-ի երեկոյան արված հայտարարությունը:

«Ովքեր մտածում են, որ այդ կերպ կարող են ստիպել Թուրքիային՝ հետ նահանջել, լրջորեն սխալվում են»,- նշել է Էրդողանը:

Միևնույն թեմայով ելույթ է ունեցել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում գործողությունների նպատակը «սիրիացի փախստականների՝ հայրենիք անվտանգ վերադարձի ապահովումն է»:

«Եթե մենք վախենայինք պատժամիջոցներից, չէինք սկսի գործողությունները: Մեզ համար դա ազգային անվտանգության տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող հարց է»,- պարզաբանել է Չավուշօղլուն:

Հավելենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան հետ չի կանգնի և չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում՝ չնայած բազմաթիվ երկրների կողմից հնչած՝ զսպվածության կոչերին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին և այլ բնակավայրերի: