Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» միջազգային ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը EurasiaDaily-ին տված հարցազրույցում ասել է, որ 2018 թվականին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի սրվի։
«Մարտահրավերների թվում Ղարաբաղը չկա։ Հակամարտություններից ու լարվածության օջախներից, որոնք կարող են իրենց մասին զգացնել տալ 2018 թվականին, ես կառանձնացնեի Մերձավոր Արևելքը՝ Սիրիան, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտը, Եմենը։ Արևելյան Ասիան, առաջին հերթին՝ Կորեական թերակղզու շուրջ կոնֆլիկտը, հաջորդը Բալկաններն են։ Իհարկե, իր մասին կհիշեցնի նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտը»,- ասել է ռուս քաղաքագետը։