|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ երկրի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
«Եվրոպան պատրաստվում է պատերազմի, և եթե այն սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Մոսկվան արձանագրում է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի չարամիտ գործողությունների ակտիվության աճ։
Նրա պնդմամբ՝ միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ խոչընդոտներ են ստեղծվում ռուսական նավագնացության համար։
«Արևմտյան երկրները փորձում են ձգձգել ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ Ռուսաստանի հետ հնարավոր բախման նախապատրաստվելու նպատակով»,- հայտարարել է Ռյաբկովը։