Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` հետխորհրդային տարածքում գործում են ամերիկյան 65 գաղտնի կենսաբանական լաբորատորիաներ` 15-ը` Ուկրաինայում, 12-ը` Հայաստանում, 15-ը` Վրաստանում, 4-ը` Ղազախստանում. ըստ yerkir.am-ի` EADaily-ի հետ զրուցում հայտնել է ՌԴ Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը:
«Բուն ԱՄՆ-ում այդպիսի գործունեությունն արգելված է, հետևաբար` Պենտագոնն, իր սեփական օրենքներով, զբաղվում է հակաօրինական գործունեությամբ: Նպատակը կենսաբանական զենք ստեղծելն է»,- շեշտել է նա`հավելելով, որ այդ երկրների ժողովուրդներն էլ հենց կենսաբանական նյութ են Պենտագոնի համար:
Ինչ վերաբերում է այդ լաբորատորիաների և Covid-19 կորոնավիրուսի համավարակի հնարավոր կապին, Մուխինը նշել է, որ ապացույցներ դեռ չկան, առավել ևս, որ ԱՄՆ-ը փորձում է համոզել համաշխարհային հանրությանը, որ վիրուսը լաբորատոր ծագում չունի: «Կարծում եմ` մասնագետները շուտով կպարզեն, եթե արդեն չեն պարզել: Տարբեր մակարդակի վնաս պատճառելու նպատակով երկրների թշնամական վարակումը մեր օրերի իրողություն է: Այնպես որ` ԽՍՀՄ նախկին հանրապետություններում գործող ամերիկյան, բրիտանական և այլ երկրների կենսաբանական լաբորատորիաներին առանձնահատուկ ուշադրություն դարձնելը պարզապես անհրաժեշտություն է: Անհրաժեշտ է նաև ստեղծել իրապես անկախ միջազգային խումբ Covid-19-ի և նմանօրինակների ի հայտ գալու ու տարածվելու հանգամանքները հետաքննելու համար: Պետությունների, այդ թվում` ԱՄՆ-ի այդպիսի գործունեությունը հարկավոր է միջազգային վերահսկողության տակ պահել, քանի որ խոսքը մարդկային քաղաքակրթության գոյության մասին է»,- նշել է Մուխինը` հավելելով, որ Ռուսաստանը պետք է Պենտագոնի լաբորատորիաներ ունեցող երկրներից պահանջի բացահայտել դրանց գործունեությունը և աշխատանքի առանձնահատկությունները:
«Մերժման դեպքում անհրաժեշտ է կոշտ պատժամիջոցներ սահմանել»,- եզրափակել է նա: