Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
«Փաստ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձրանալու է մի քանի անգամ, ինչը, բնականաբար, հասարակության շրջանում առաջացրել է անհանգստություն, և լայն թափով սկսվել է, մասնավորաբար, մեքենաների ներկրման գործընթաց:
Այս թեմային քանիցս անդրադարձել ենք՝ ներկայացնելով նաև ոլորտի փորձագետների տեսակետները:
Հասկանալի է, որ նման տեմպերով ներկրման արդյունքում պետբյուջեի մուտքերը նկատելի չափով ավելանալու են, ինչը լավ առիթ է հանդիսանալու այս ամենը ներկայացնել որպես արդյունավետ աշխատանքի արդյունք:
Հասկանալի է նաև, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, առավել ևս, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ իրականում մեքենաների մաքսատուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա:
Չի բացառվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին նախատեսված այցի շրջանակներում առաջնային քննարկվող հարցերից մեկը լինի այս խնդրին հրատապ կարգավորում տալը: Ակնհայտ է, որ դա բխելու է միայն հանրության շահերից, եթե, իհարկե, հնարավոր լինի հաջողության հասնել»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: