Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների շուրջկալում էր հայտնվել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Լրագրողների թիվ մեկ հարցին, թե «Գազպրոմ Արմենիա»-ին տուգանելը կարո՞ղ է դեր խաղալ գազի գնի բանակցությունների ժամանակ, նա բացասական պատասխան տվեց: «Գազի սակագնի շուրջ բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ շարունակվում են, և այդ առումով որևէ նորություն դեռ չկա»,- հավելեց նա:
Հարցին` բանակցությունների վերջնարդյունքը հնարավո՞ր է կապված է Պուտինի` Հայաստան այցի հետ, Բաղրամյանն արձագանքեց` բանակցությունները մի քանի փուլով են ընթանում, ու ներքին շուկայի սակագների վերաբերյալ բանակցությունները որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ: «Բայց սահմանին գազի գնի ձևավորման հարցը կարելի է կապել նրա այցի հետ: Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իր համար ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար: Մենք բանակցում ենք նվազեցնելու ուղղությամբ: Քանի որ որևէ կողմ չի ասել, որ բանակցություններն ավարտված են, մամուլը ընդամենը ենթադրություններ է անում սակագների վերաբերյալ: Այս պահին գնի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա կախված է բանակցություններից ու դրանց ավարտից»,- ասաց նա: