|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հենց նոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ արգելելու է ընդդիմադիր պատգամավորներին ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթի կետերին. ներկայացնելով ԱԺ-ում այսօր ընթացող ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից մի դրվագ՝ նշել է Yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանը:
«Նիկոլ Փաշինյան - Գնացել եք, կարդացել եք, էնքան եք կարդացել՝ էլ չեք կարդա:
Գեղամ Մանուկյան - Այսինքն՝ արգելելու՞ եք:
Նիկոլ Փաշինյան - Բա ինչ եմ անելու:
Վստահ չենք, որ միանձնյա իշխանության երկրում պատկան մարմիններն ուշադրության կարժանացնեն վարչապետի կողմից սեփական լիազորությունները վերազանցելու հերթական փաստը: Այդուհանդերձ, փաստը թող արձանագրվի հետագայի համար»,- գրել է նա: