|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սերբիա այցի ժամանակ կքննարկվի «Թուրքական հոսք» գազամուղի երկարացման հարցը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. հայտնում է РИА Новости-ն:
Պուտինը սերբական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է , որ ներկայումս «Գազպրոմ»-ը դիտարկում է գազամուղի ցամաքային հատվածի շարունակության տարբեր տարբերակներ, որոնից մեկը ենթադրում է, որ ուղղությունը եվրոպական կլինի` հետևյալ երթուղով` «Բուլղարիա-Սերբիա-Հունգարիա»:
Սակայն դրա համար, Պուտինի խոսքով, անհրաժեշտ են երաշխիքներ, որ նախագծի շարունակման ծրագրերը չեն ընդհատվի Բրյուսելի քաղաքական որոշմամբ: