ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Մեքսիկան ցանկանում է պայմանավորվել Վաշինգթոնի հետ` սահմանի հետ կապված բազմաթիվ խնդիրների շուրջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Գիտեք, Մեքսիկան ցանկանում է պայմանավորվել: Հավանաբար նրանց պատվիրակությունները այս պահին մեկնում են Վաշինգթոն` բանակցելու մեր պատվիրակությունների հետ»,- ասել է Թրամփը: Վաղը Վաշինգթոնում փակ դռների հետևում կկայանա ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսի հանդիպումը Մեքսիկայի ԱԳ ղեկավար Մարսելա Էբրարդի հետ: