|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Թրամփը ԱՄՆ նախագահ եղած ժամանակ առաջարկել է հրթիռային հարձակում իրականացնել Մեքսիկայի վրա. գրում է The New York Times-ը՝ հայտնելով, որ այս մասին Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսփերը պատմել է իր հուշերում։
Պենտագոնի նախկին ղեկավարը պնդել է, որ Թրամփը դժգոհ էր թմրանյութերի ներհոսքից սահմանով և հայտարարել էր, որ Մեքսիկայի իշխանությունները, իբր, չեն վերահսկում իրենց պետությունը։ Ուստի 2020 թվականին Թրամփը երկու անգամ առաջարկել է հրթիռներով հարվածել Մեքսիկայի թմրանյութերի լաբորատորիաներին։
«Մենք պարզապես մի քանի հրթիռ կարձակենք, ոչ ոք չի իմանա, որ դա մենք ենք», - Թրամփի խոսքերն է մեջբերում Էսփերը: