Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանում ԱՄՆ-ի դեպանությունը եւ Եվրամիության ներկայացուցչությունը մտահոգված են 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մեծամասնական համակարգից համամասնականին անցնելու սահմանադրական բարեփոխման ձախողումից և երկխոսության կոչ են անում հանրապետության իշխանություններին ու ընդդիմությանը՝ վստահությունն ամրապնդելու համար. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ դիվանագիտակաւն ներկայացուցչությունների՝ նոյեմբերի 17-ին տարածած համատեղ հայտարարությանը հղումով:
«Հաշվի առնելով ներկայիս իրադրությունը՝ էական ենք համարում անհապաղ աշխատանք սկսել կառավարության, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջեւ՝ խաղաղ ու փոխհարգալից երկխոսության ճանապարհով այնպիսի ուղիներ գտնելու նպատակով, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար»,- նշվում Է հայտարարության մեջ:
Դիվանագիտական ներկայացուցչություններն անդրադարձել են նաև Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության կիրակնօրյա բազմահազարանոց հանրահավաքին:
«Մենք լիովին պաշտպանում ենք ժողովների ազատության և կամաարտահայտման ազատության իրավունքը: Կոչ ենք անում բոլորին, ովքեր դրանից օգտվում են, գործել օրենքի ու Սահմանադրության շրջանակում: Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ գործել՝ ելնելով երկրի շահերից»,- ասվում է հայտարարության մեջ:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ տասնյակ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ են նոյեմբերի 17-ին Թբիլիսիում Ռուսթավելիի պողոտայում մասնակցել հանուն արտահերթ համամասնական ընտրությունների հանրահավաքին: Հանրահավաքում «Միասնական ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» ղեկավարները որոշում են ընդունել արգելափակել խորհրդարանի բոլոր մուտքերը՝ պատգամավորների աշխատանքին խանգարելու նպատակով: Ընդդիմությունը հայտարարություն է տարածել առ այն, որ դռները կբացի միայն այն դեպքում, երբ պատգամավորները կհավաքվեն խորհրդարանում՝ նշանակելու արտահերթ ընտրություններ և փոփոխություններ կատարելու օրենսդրության մեջ, որոնք կապահովեն դրանց անցկացումը համամասնական ընտրակարգով: